Էներգախնայողություն. Պայքարում ենք մթնոլորտի աղտոտման դեմ
Մասնագետները պարզել են, որ 2020թ մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի քանակը, 2019-ի համեմատ, նվազել է 2,4 մլրդ տոննայով՝ մոտ 7 տոկոս: Դիտարկումների ողջ ժամանակահատվածում սա ամենափոքր ցուցանիշն է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Earth System Science Data հեղինակավոր գիտական ամսագրում:
Միաժամանակ,Կորոնավիրուսի շրջանում СО2 -ի արտանետումները՝ բացարձակ արտահայտությամբ մի քանի անգամ գերազանցել են 2009թ.,1981թ., եւ 1992թ. տնտեսական ճգնաժամերի հետեւանքով արտանետումները: Այնինչ <<մենք կարող ենք կայունացնել Երկրագնդի կլիման, եթե արտանետումների համաշխարհային ծավալը մոտ լինի զրոյին>>:
Արտանետումների ծավալում մեծ է արդյունաբերության, տրանսպորտային փոխադրումների, էներգետիկայի մասնաբաժինը: Օրինակ, որոշ տվյալներով, էներգիայի կամ ջերմության արտադրության ժամանակ մեկ տոննա մեթանի այրումից մթնոլորտ 28 տոննա СО2 է արտանետվում:
Մենք, գուցե, չենք կարող ազդել արդյունաբերության ոլորտում որոշումների կայացման վրա, բայց կարող ենք ստանձնել պատասխանատվություն՝ որպես անձ, նախապատվություն տալով էլեկտրամոբիլներին կամ մետրոյին, հեծանիվին, անցնելով էներգախնայողության:
Էլեկտրաէներգիայի սպառման կրճատումը կարող է դառնալ Կլիմայի փոփոխության եւ Գլոբալ տաքացման դեմ պայքարի բավականին գործուն միջոց: Ավելին, մենք կարող ենք կրճատել ծախսեր՝ միաժամանակ դուրս չգալով հարմարավետության գոտուց:
Եվ այսպես,
– Համակարգչային տեխնիկա գնելիս նախապատվություն տվեք նոթբուքերին: Դրանք սպառում են 20-50 Վտ էլեկտրաէներգիա, երբ համակարգչի ծախսը կազմում է 60-200 Վտ: Պատճառն այն է, որ նոթբուքերը աշխատում են մարտկոցով/լիցքավորիչով, իսկ համակարգիչը միշտ միացված պիտի լինի էներգիայի սնուցման աղբյուրին:
-Ջնջեք հին էլեկտրոնային նամակները: Դրանց գերակշող մասը սպամ է, որոնց պահման համար ողջ աշխարհում 33 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա է ծախսվում: Նշենք, որ այդքան էներգիա արտադրելու ժամանակ մթնոլորտ կարտանետվի 20 մլն տոննա ածխաթթու գազ:
– Տունը նորոգելիս օգտվեք էներգաարդյունավետ, ջերմամեկուսիչ շինանյութից, եվրոդուռ-լուսամուտներ տեղադրեք, գնեք լուսադիոդային լամպեր եւ էներգախնայողական տեխնիկա: Հիշեք՝ էներգախնայողության ամենաբարձր՝ A+++ կարգի սառնարանը ժամում ծախսում է 22 Վտ-ից պակաս էներգիա, իսկ ամենացածր G կարգինը՝ 150 Վտ/ժամից ավելի:
-Օգտվեք վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից՝ արեւային վահանակներ տեղադրեք:
Կոնվերս Բանկը, ի թիվս հիփոթեքային այլ վարկատեսակների, առաջարկում է նաեւ էներգաարդյունավետ վարկավորում՝ մրցունակ պայմաններով:
Մանրամասները՝ այստեղ․
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: