Ուկրաինացի հաղորդավարուհին նմանակել է Քիմ Քարդաշյանին
Հեռուստահաղորդավարուհի Լեսյա Նիկիտյուկը, ով վերջերս է վերադարձել թուրքական Կեմեր քաղաքում արձակուրդից, շարունակում է Instagram-ի իր էջում կիսվել լողափային լուսանկարներով:
Նա իր վերջին լուսանկարներում սպիտակ լողազգեստով է, և ցուցադրելով հետույքը՝ որոշել է կատակել:
«Բարի լույս, իմ թռչնակներ: Գիշերվա համար ես օգագործեցի Քիմ Քարդաշյանի կրեմը և նայեք: Ձեզ մոտ եղե՞լ է նման բան»,– կատակել է նա:
Նա նաև լուսանկար է ներկայացրել, որում ցույց է տվել իր իրական կազմվածքը:
Ի դեպ, Լեսյայի այս գրառումն արդեն ստացել է ավելի քան 123 հազար հավանում: