Բաժիններ՝

Մինսկում վայրէջք է կատարել «Ryanair» ավիաընկերության «ականապատված» ինքնաթիռը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որի ականապատված լինելու մասին լուր էր ստացվել: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը՝ վկայակոչելով բելառուս ղեկավարի մամուլի ծառայության թելեգրամյան ալիքի հաղորդագրությունը:

Աղբյուրը փոխանցում է, որ Լուկաշենկոյի հրամանով օդ է բարձրացվել ՄիԳ-29 կործանիչը՝ ուղևորատար ինքնաթիռին ուղեկցելու համար: Նշվում է, որ ներկա պահին անհրաժեշտ ստուգման աշխատանքներ են իրականացվում, որից հետո կործանիչը դարձյալ կուղեկցի ինքնաթիռը մինչև Լիտվայի հետ սահման:

FlightRadar պորտալի տվյալներով՝ Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչելիս է եղել Աթենք-Վիլնյուս երթուղով, անցել է Բելառուսի տարածքի մեծ մասով և Լիտվայի հետ սահմանի մոտակայքից ընթացքը փոխել Մինսկի ուղղությամբ:

Մինսկի օդանավակայինց հայտնել են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել այնտեղ օդանավի ականապատման մասին հաղորդումն ստանալուց հետո: Ինքնաթիռի ականապատման մասին հայտնել են օդաչուները, սակայն տեղեկությունը ստուգումների արդյունքում չի հաստատվել:

Հաղորդվում է, որ օդանավի վայրէջք կատարելուց հետո ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս