«ԱԳՆ–ի կողմից 2–րդ փաստաթղթի գոյությունը բացառվել է, բայց մի պարզաբանմամբ՝ իրենք այլ փաստաթղթի մասին տեղյակ չեն»․ Արթուր Վանեցյան
Արտաքին գործերի նախարարության շենքից դուրս գալուց հետո «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճապազրույցում ասաց, որ հանդիպել են արգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի, ինչպես նաև նախարարության այլ պաշտոնյաների հետ, բարձրացրել են հուզող հարցերը։
«Այն ՝ ի՞նչ է կատարվում իրականում մեր երկրի արտաքին սահմանների հետ, ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերել այս իշխանությունը ադրբեջանական կողմի հետ և ի վերջո ի՞նչ են պատրաստվում զիջել կամ ի՞նչ հերթական քայլեր են իրականացնում, որը կբերի Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի թուլացմանը»,– ասաց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ պատասխանները տարաբնույթ էին․
«Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է և հայտարարրվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի՝ այն ինչ հրապարակվել է բացառապես այդ փաստաթուղթն է, որևէ այլ հավելված գոյություն չունի, բայց դա մեզ հիմք չի տալիս հանգստանալու և ասելու, որ նման փաստաթուղթ չկա, որովհետև մենք տեսանք, որ շատ դեպքերում տարբեր գերատեսչությունների պաշտոնական հայտարարությունները հերքվում են նաև նույն պետական գերատեսչությունների կողմից։ ԱԳՆ–ի կողմից 2–րդ փաստաթղթի գոյությունը բացառվել է, բայց մի պարզաբանմամբ, որ իրենք այլ փաստաթղթի մասին տեղյակ չեն։ Կա՞ նման փաստաթուղթ, թե՞ չկա օրինակ կառավարությունում կամ այլ գերատեսչություններում նրանք տեղյակ չեն․․․»,– ասաց Արթուր Վանեցյանը, հանդիպման մասին այլ մանրամասներ չհայտնելով, միայն հավելեց որ «Պատիվ ունեմ» դաշինքը հանդես կգա հայտարարությամբ։
Հարցին, թե այդ փաստաթղթի հետ կապված ԱԳՆ–ի ի՞նչ դիրքորոշում ունի, Արթուր Վանեցյանը պատասխանեց․
«Դիրքորոշումը շատ տարաբնույթ է։ Առաջին հայացքից դելիմիտացիա, դեմարկացիա, այո, պետք է իրականացնել, բայց ինչ է այդ գործընթացի վերջնական արդյունքը, թե ինչ հետևանքներ կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ․․․»,– եզրափակեց Արթուր Վանեցյանը։
Մանւրամասները՝ 168.am-ի տեսանյութում