2 միլիարդ 910 միլիոն դրամ՝ Առողջապահության նախարարությանը

Կառավարության պահուստային ֆոնդից 2 միլիարդ 910 միլիոն դրամ հատկացվել է Առողջապահության նախարարությանը բանկային վճարային քարտի միջոցով։

Գումարը տրվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելումը, վերահսկումը, բուժումն և հիվանդության հաղթահարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ սահմանված գումարով նախատեսվում է փոխհատուցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի  2020թ. ձևավորված շահութահարկի վճարը:

Ընդ որում, թվարկված 3 կենտրոնների շահութահարկը կազմել է 486,0 մլն դրամ, որը ձևավորվել է միայն կորոնավիրուսի վարակի կանխարգելման և բուժման ընթացքում կատարված հաշվարկից:

 

Տեսանյութեր

Լրահոս