«Այս աղմուկն ինչի՞ մասին է, մեկը կարա՞ ինձ բացատրի». Նիկոլ Փաշինյան

«Մենք համոզված ենք, որ պետք է նոյեմբերի 9-ի հայտարարությունը լիարժեքորեն իրագործվի, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման հանգամանքների վերաբերյալ ես բազմիցս բացատրություններ տվել եմ: Նրանք, ովքեր դա համարում են դավաճանություն, թող հայտարարեն, որ իշխանության գալու պարագայում՝ ստորագրությունը հետ են վերցնելու ՀՀ-ի: Մենք հակառակ ճանապարհով ենք գնում»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում են՝ փակել սահմանների անվտանգության թեման. «Այս համատեքստում հարցերն են հնչում՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Ղարաբաղի հարցը փակվում է: Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ 1991թ. դեկտեմբերին, երբ Ալմա Աթայում ընդունվեց հռչակագիր՝ Անկախ պետությունների համագործակցության ստեղծման վերաբերյալ, այդ հռչակագիրը բոլոր երկրները ստորագրեցին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Եթե այս առումով խնդիր կա, այդ խնդիրը ստեղծվել է 1991թ. դեկտեմբերին: Եթե այստեղ խնդիր կա, այդ խնդիրը ստեղծվել է 2010թ. այս դահլիճում, երբ ընդունվել է վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ արձանագրվել է, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է, որ Սև լճից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Հիմա այս աղմուկը ինչի՞ մասին է, մեկը կարա՞ ինձ բացատրի»:

Տեսանյութեր

Լրահոս