Բաժիններ՝

Կլասիկո՝ առավելագույն կենտրոնացմամբ․ «Ատլետիկ»-«Ռեալ Մադրիդ»

«Ատլետիկն» ու «Ռեալը» մրցաշարային շատ լուրջ խնդիրներ ունեն լուծելու և մրցաշրջանի նախավերջին խաղը շատ կարևոր է երկու թիմերի համար էլ։

«Ատլետիկ Բիլբաո»

Այս մրցաշրջանում «Ատլետիկը»  դարձել է Իսպանիայի գավաթի խաղարկության բոլոր եզրափակիչների գլխավոր հերոսը: Երկրի Սուպերգավաթի գլխավոր խաղում Բիլբաոն հաղթեց «Բարսելոնային» ու նվաճեց պատմության մեջ երրորդ գավաթը: Կատալոնացիները կարողացան վրեժ լուծել բասկերից արքայական գավաթի եզրափակչում, երբ հաղթեցին իրենց հակառակորդներին 4-0 հաշվով:

Անցած մրցաշրջանի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում կարմիր-սպիտակները չկարողացան գլուխ հանել «Ռեալ Սոսյեդադի» հետ (0: 1): «Առյուծների» բոլոր ուժերը նետվեցին գավաթային մարտերի մեջ, ինչը արտացոլվեց Լա Լիգայի մրցաշարային դիրքում: Ընթացիկ առաջնության 36 տուրից հետո տանտերերը ունեն 11 հաղթանակ և 13 ոչ-ոքի, ինչը 46 միավոր և 9-րդ տեղը բերեց մրցաշարային աղյուսակում:

«Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1: 0), Մարսելինոյի սաները ոչ-ոքի խաղացին «Օսասունայի» հետ (2: 2) և չկարողացան հաղթել «Ուեսկային» (0: 1):

«Ռեալ Մադրիդ»

Մադրիդի «Ռեալը» չկարողացավ կատարել մրցաշրջանի հիմնական խնդիրը՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ընդհանուր 1։3 հաշվով պարտվելով Լոնդոնի «Չելսիին»։  Հանուն այս մրցաշարի, «սերուցքայինները» նվիրեցին Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։

Լա Լիգայի առաջնությունում 36 տուրերի ընթացքում Զինեդին Զիդանի սաները կարողացան ստանալ 23 հաղթանակ և 9 ոչ-ոքի, ինչը բերեց 78 միավոր և երկրորդ հորիզոնական: «Ատլետիկոյից»  հեռավորությունը ընդամենը երկու միավոր է: Վերջին երեք հանդիպումներում «սպիտակները» ոչ-ոքի խաղացին «Սևիլիայի» հետ (2: 2), ջախջախեցին «Օսասունային» (2: 0) և վերջին տուրում հանդիպեցին «Գրանադայի» հետ (4: 1)։

Հնարավոր չէ չնշել հարձակման գծում թիմի երկրորդ ցուցանիշը, որը 64 անգամ հարվածեց մրցակիցների դարպասին:

Մկանային վնասվածք ունեցող Ռամոսը, Մենդին, Լուկասը, Վարանը և Կարվախալը այսօր չեն կարողանա խաղադաշտ մտնել:

Հունվարին Բիլբաոն ջախջախեց «սերուցքայիններին», ինչը կարող էր լրացուցիչ դրդապատճառ տրամադրել մադրիդցիներին վրեժ լուծել Սուպերգավաթի պարտության համար: «Ռեալը» հիանալի կազմ ունի և, չնայած վնասվածքներին, կարող է հաղթել այս խաղում և պահպանել չեմպիոնության հնարավորությունը։

Խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 20։30-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս