
Կարապետյանը կմասնակցի ձյուդոյի աշխարհի առաջնությանը

Հայաստանի ձյուդոյի ազգային թիմի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը, որը ևս վարկանիշային միավոր է տալիս Օլիմպիական խաղերի համար:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հունիսիս 6-13-ը: Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 2148 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 32-րդն է: Նոր մրցակարգով Տոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ:
Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին:
Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին: