«Այս պահին որևէ տվյալի չենք տիրապետում». Իշխանասարի համայնքապետարանի ներկայացուցիչ

Տելեգարմյան ալիքները, այդ թվում՝ լրատվական կայքերը, քիչ առաջ տեղեկություն տարածեցին, որ Սյունիքի մարզի Իշխանասար համայնքում մարտեր են ընթանում, նույնիսկ կան վիրավորներ։ Բախման պատճառը դարձել է ադրբեջանցիները գործողությւոնները, որոնք փորձել են առաջ գալ։

168.am-ի հետ զրույցում Իշխանասար համայնքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ որևէ տվյալի չեն տիրապետում և դեպքի առնչությամբ կարող ենք դիմել Պաշտպանության նախարարությանը։

«Մենք էլ ենք այս տվյալները մամուլից կարդում ու անհանգստանում, բայց այս պահին որևէ տվյալի չենք տիրապետում»,-նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Նա ընդգծեց, որ ավելի ուշ զանգահարենք, գուցե որևէ տեղեկություն կարողանա փոխանցել։

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին  հայտնել են, որ դեպքի առնչությամբ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31