Ինչպես ապրել 100 տարուց ավելի. երկարակեցության 10 գաղտնիքներ
Ցավոք սրտի, հավերժ երիտասարդության թրմախառնուրդ գոյություն չունի: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ մեր գենետիկ ֆոնդը կազմում է երկարակեցության միայն 20-30 տոկոսը: Մնացած 70-80 տոկոսը մեր ապրելակերպի ընտրությունն է: Ահա երկարակեցության մի քանի օգտակար գաղտնիքներ, որոնք կօգնեն Ձեզ ապրել ավելի երկար՝ լի և երջանիկ կյանք:
1. Օգտագործեք առողջ սնունդ
Դա կարող է շատ պարզ թվալ, բայց շատ կարևոր է հաճախ սնվել առողջ և օգտակար սնունդով:
2. Սիստեմատիկ զբաղվեք սպորտով
Սիստեմատիկ ֆիզիկական վարժությունները կօգնեն Ձեզ պահպանել առողջ քաշը, պահպանել սիրտը և զերծ մնալ սթրեսից:
3. Կառավարեք սթրեսը
Ամենից շատ մարդուն ծերացնում է սթրեսային վիճակը: Աշխատեք կառավարել սթրեսը մեդիտացիայի օգնությամբ:
4. Ձեր միտքն ակտիվ պահեք
Մտավոր ակտիվության պահպանումը կօգնի Ձեզ խուսափել Ալցհեյմերի սինդրոմից:
5. Մի ծխեք
Եթե Դուք մինչև 40 տարեկան կարողանաք թողնել այդ վնասակար սովորությունը, ապա դա կօգնի Ձեզ ապրել այնքան երկար, ինչքան նա, ով երբեք չի ծխել:
6. Քուն
Աշխատեք միշտ նույն ժամին պառկել քնելու և միշտ նույն ժամին արթնանալ: Սա գերազանց ներգործություն կունենա Ձեր առողջության վրա:
7. Մի պահեք էմոցիաները Ձեր մեջ
Ըստ վիճակագրության, մարդիկ, ովքեր միշտ զսպում են իրենց էմոցիաները, ավելի քիչ են ապրում, քան նրանք, ովքեր կարողանում են լաց լինել:
8. Խմեք թեյ կամ սուրճ
Թեյը և սուրճը 20-30 տոկոսով նվազեցնում են վաղ մահանալու ռիսկը: Ուղղակի հիշեք, որ չափից ավել կոֆեին ընդունելը նույնպես անվնաս չէ: Խմեք օրական 400 մլ սուրճից ոչ ավելի:
9. Սեքսով զբաղվեք
Սեքսը երկարացնում է կյանքը: Եվ դա առասպել չէ:
10. Նվազեցրեք ալկոհոլի օգտագործումը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը