Բաժիններ՝

Էրդողանը Իսրայելի գործողություններն ահաբեկչական է որակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ահաբեկչական է որակել Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ուժայինների գործողությունները:  Նման արտահայտություն Թուրքիայի առաջնորդն արդել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Էրդողանը «խստորեն դատապարտել է այդ նենգ հարձակումները, որոնք վիրավորել են ոչ միայն մուսուլմանների, այլև ողջ մարդկության խիղճը»: Նա հայտարարել է, որ անելու են ամեն հնարավոր բան՝ «կանգնեցնելու Իսրայելի ահաբեկչությունը»:

Պաղեստինի կողմի տվյալներով՝ Երուսաղեմում իսրայելցի ոստիկանների հետ բախումների հետևանքով տուժել է 278 պաղեստինցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31