Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ում հաստատել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները

Իրանը եւ Սաուդյան Արաբիան, որոնք 2016 թվականին խզել են դիվանագիտական հարաբերությունները, վերջերս բանակցություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով նվազեցնել երկու երկրների միջեւ լարվածությունը: Այդ մասին մայիսի 10-ին հայտարարել էԻրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Ա։

«Խոսակցությունը կենտրոնացել է ե՛ւ երկկողմ, ե՛ւ տարածաշրջանային հարցերի վրա: Մենք միշտ ողջունել ենք նման կոնսուլտացիաները դրանց ցանկացած ձեւով ու ցանկացած մակարդակով»,-նրա խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը: «Դա, որոշակիորեն, ի շահ երկու երկրների եւ տարածաշրջանների է՝ նվազեցնել լարվածությունը»,-նշել է նա, հույս հայտնելով, որ Թեհրանը եւ էր Ռիադը կփոխեն հարաբերությունների մթնոլորտը եւ կհասնեն նշանակալի փոխըմբռնման:

Միեւնույն ժամանակ Խաթիբզադեն կոչ է արել՝ սպասել բանակցությունների արդյունքներին: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը սաուդյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ էր Ռիադը հույս ունի լավ հարաբերութղյուններ հաստատել Իրանի հետ: Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ում պաշտպանել են արքայազնի այդպիսի հայտարարությունները: Էր Ռիադը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2016 թվականին: Այն ժամանակ Թեհրանում սաուդյան դեսպանության մերձակայքում անկարգություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկեցին ազդեցիկ շիա աստվածաբան շեյխ Նիմր ան-Նիմրին: Իսլամում շիա ուղղությունն Իրանում գերակշռողն է: Mehr գործակալությունն իր հերթին հիշեցնում է, որ դիվանագիտական հարաբերությունների խզմանը նախորդել է նաեւ Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Եմենի ապստամբների դեմ, հաղորդել է «Ինտերֆասք»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս