Բաժիններ՝

Թբիլիսիի ծայրամասում բռնկած խոշոր հրդեհը մարվել Է

Հագուստի պահեստներում բռնկած հրդեհը, որոնք գտնվում են Թբիլիսիի Դուդուբիի շրջանի Տոռնիկե Էրիսթավի փողոցի վրա, հաջողվել է մարել: Այդ մասին հաղորդել է Արտակարգ իրադրությունների կառավարման ծառայությունը:

Ըստ ծառայության տվյալների, անվտանգության նկատառումներից ելնելով, հագուստի պահեստներին հարող տարածքից տարհանվել է մինչեւ 150 մարդ: Վայրում աշխատել է հրշեջների 12 բրիգադ:

«Առկա էԷ եղել հրդեհը մեծ տարածք ընդգրկելու վտանգ, սակայն ժամանակին հակազդելու արդյունքում հրդեհը լիկվիդացվել է, իսկ հետո՝ ամբողջությամբ մարվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Մասնագետները հաշվում են հասցված վնասը: Կրակի մեկուսացմանը խոչընդոտում էր սաստիկ քամին, որն արդեն մի քանի օր խնդիրներ է ստեղծում Թբիլիսիի բնակիչների համար, հողորդել էԷ Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31