Բաժիններ՝

Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները շարունակում են ապօրինի ծառահատումների դեմ ամենօրյա պայքարը։ Մայիսի լույս 3-ի գիշերը ապօրինի ծառահատման երեք դեպք են բացահայտել։ Բաժնի սպասարկման տարածքում հայտնաբերել են տարբեր մակնիշի ավտոմեքենաներ, որոնք բեռնված են եղել ընդհանուր մոտ 10 խորանարդ մետր փայտանյութով։

Տրանսպորտային միջոցները վարած անձինք բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չեն ներկայացրել։ Հայտնաբերված փայտանյութն ու մեքենաները տեղափոխվել են Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունում պարզվել է, որ ծառերը հատվել են բաժնի սպասարկման տարածքի անտառի տարբեր հատվածներում։

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31