Բաժիններ՝

Chanel-ը ներկայացրել է իր նոր՝ կրուիզային հավաքածուն

Chanel նորաձևության տունը ներկայացրեց իր նոր՝ կրուիզային հավաքածուն: Ցուցադրությունը բեմադրվել է Ֆրանսիայի հարավում՝ Լե-Բո-դե-Պրովանս գյուղում գտնվող Քարիեր-դե-Լյումիերի սպիտակ լայնարձակ տարածությունում: Այս մասին հաղորդում է Chanel-ի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ տարածքն ընտրվել է դիտավորյալ, քանի որ այն հիշեցնում է Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակը» ֆիլմի պարզությունը, ճշգրտությունն ու պոեզիան:

Մոնոխրոմ հավաքածուն հիշեցնում է 60-ականները: Այս հավաքածուի լավագույն աքսեսուարները, դիզայներների կարծիքով, հսկայական վզնոցներն են, զանգվածային ականջօղերն ու մարգարիտներով շղթայական գոտիները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31