
Դե Ռոսին կարող է դառնալ Մոուրինյոյի օգնականը «Ռոմա»-ում

Իտալական «Ռոմա»-ի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզչական շտաբում կարող է ընդգրկվել «մայրաքաղաքային ակումբի» լեգենդ Դանիելե դե Ռոսին: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Այժմ դե Ռոսին աշխատում է Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբում, սակայն հետաքրքրված է «գայլերի» հետ հնարավոր աշխատանքով:
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Պորտուգալացի մասնագետը «Ռոմա»-ն կգլխավորի մրցաշրջանի ավարտին: