Բաժիններ՝

Շոշով գրեթե ամեն օր ադրբեջանական ավտոշարասյուների անցնելը մտահոգիչ է. համայնքի ղեկավար

Ասկերանի շրջանի Շոշ համայնքով գրեթե ամեն օր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական ավտոշարասյուներ են անցնում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շոշի համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը՝ մտահոգություն հայտնելով, որ ստեղծված իրավիճակը միանգամայն անհանգստացնող է , քանի որ շարասյունն անցնում է գյուղամիջյան այն ճանապարհով, որով անցնում են նաև բնակիչները:

«Մեր գյուղը շատ մոտ է ադրբեջանցիներին: Ցանկացած պահի կարող են խանգարել մեր անդորրը, ինչն այս օրերին դրսևորվում է իրենց կողմից արձակված կրակոցների ձայներով: Գյուղի անվտանգության խնդիրն առաջնահերթ է»,- ավելացրել է Է. Աբրահամյանը:

Կայքի զրուցակիցը տեղեկացրել է , որ պատերազմից հետո բնակիչների մեծ մասը վերադարձել է: Գյուղում վերաբնակվել են 5 ընտանիքներ, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց տները:

Չնայած հրետակոծության արդյունքում 120 տուն է վնասվել, 3-ն էլ ամբողջովին ավերվել, այնուամենայնիվ Շոշը պատրաստ է, գյուղի տները վերանորոգելու դեպքում , նոր վերաբնակիչների ընդունել: Է. Աբրահամյանը հավելեց նաև, որ վերջերս ռուս խաղաղապահների աջակցությամբ Շոշի բուժկետը համալրվել է բժշկական պարագաներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31