Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 493, մահվան՝ 13 նոր դեպք

Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 493 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217 900-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4178 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մայիսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1029 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5207-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 452 է, ընդհանուր առողջացածներինը՝ 201 559, փաստացի բուժվողներինը՝ 11 134 (մեկ օրում ավելացել է 28-ով): Մեկ օրում արվել է 3954 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 000 909 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս