Միքայել Հարությունյանի մեղադրանքը ՍԴ որոշումից հետո ՀՔԾ-ն վերաորակել է․ tert.am

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվել է: Այս մասին լուրը Tert.am-ի հարցին ի պատասխան, հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով»,- հայտնեցին ՀՔԾ-ից:

Նշենք, որ 300.1 հոդվածը ՔՕ-ում այլևս չկա՝ Սահմանադարական դատարանը այն ճանաչեց հակասահմանադրական, այդ հոդվածով էր մեղադրվում Միքայել Հարությունյանը, իսկ 309-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրվում էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանավորումը, հայտարարվել էր միջազգային հետախուզում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31