Սերգեյ Լավրովը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

Հայաստան կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

«Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31