G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ամենաերկար քննարկումը եղել է Ռուսաստանի և Չինաստանի շուրջ

G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում ամենամեծ ուշադրությունը հատկացվել է Ռուսաստանին եւ Չինաստանին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Մենք սկսել ենք առավոտյան 08:45-ին եւ մեկուկես ժամ տեւել է Չինաստանի շուրջ քննարկումը, այնուհետեւ ավելի փոքր նստաշրջաններն էին, 30-րոպեանոց նստաշրջաններ՝ Մյանմայի, Լիբիայի, Սիրիայի շուրջ. 1,5 ժամ՝ Ռուսաստանի շուրջ, ներառյալ Ուկրաինայի եւ Բելառուսի խնդիրների լուծումը. 30 րոպե՝ Աֆղանստանի շուրջ:

Դրանով ավարտվել է նախարարների նիստը»,-հայտարարել է պաշտոնյան: Ավելի վաղ ճեպազրույցի սղագրությունը տարածել է Պետդեպարտամենտը:

G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ համավարակի սկզբից ի վեր առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 4-ին: Խմբի կազմի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանդան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31