Բորիս Ավագյանն Էրեբունի օդանավակայանում է․ նա սպասում է գերիների վերադարձին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին Էրեբունի օդանավակայանում սպասում են երեք գերիների վերադարձին։ Նրանք հայրենիք են տեղափոխվում Բորիս Ավագյանի ջանքերի շնորհիվ։ Եվ այս պահին Բորիս Ավագյանն Էրեբունի օդանավակայանում է։ Նա վերահաստատեց, որ գերիները Հայաստան են վերադառնում ՌԴ ջանքերի հետ համատեղ։ Նա հայտնեց, որ գերիները ժամանելուն պես կտեղափոխվեն «Մուրացան» զինվորական հոսպիտալ։