Բաժիններ՝

Առաջին եռամսյակում աշխարհում ոսկու պահանջարկը 2016 թվականի վերջից ի վեր հասել է առավելագույնին

Առաջին եռամսյակում աշխարհում ոսկու ձուլակտորների եւ ոսկեդրամների պահանջարկը կազմել է 339,5 տոննա, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը 2016 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր, հետեւում է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) «Ոսկու պահանջարկի դինամիկան» հաշվետվությունից։

Դրա վրա ազդել է շուկայի անհանգստությունը մեծացող գնաճից:

«ETF-ի (ոսկով ապահովված սակարանային հիմնադրամներ) թույլ պահանջարկը մասնակիորեն փոխհատուցվել է ձուլակտորների եւ ոսկեդամների պահանջարկով, որն աճում է երրորդ եռամսյակն անընդմեջ:

Այդ արտադրանքի բնագավառում ներդրումները հասել են 339,5 տոննայի (+36 տոկոս անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ)՝ ամենաբարձր ցուցանիշը 2016 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր: Դրա վրա ազդել է «սպառավաճառքների որսը» եւ համատարած անհանգստությունը մեծացող գնաճային ճնշումից»,- ասված է հաշվետությունում:

Բացի դրանից, համավարակից հետո աշխարհի տնտեսությունների վերականգնման ֆոնին աճել է ոսկերչական իրերի սպառողական պահանջարկը՝ բարձրանալով մինչեւ 477,4 տոննա, ինչը 52 տոկոսով ավելի է 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ: Ոսկու պահանջարկը տեխնոլոգիական հատվածում նույնպես աճել է:

Աշխարհի կենտրոնական բանկերի կողմից ոսկու զուտ գնումներն առաջին եռամսյակում կազմել են 95,5 տոննա, ինչը 23 տոկոսով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համամատությաբ, բայց 20 տոկոսով բարձր է 2020 թվականի չորրորդ եռամսյակի համեմատությամբ: Ըստ որում առաջին եռամսյակում մետաղի ընդհանուր ներդրումային պահանջարկն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ նվազել է 23 տոկոսով՝ մինչեւ 815,7 տոննա, ETF-ի զգալի արտահոսի հետեւանքով (նվազումը գրեթե 178 տոննայով), քանի որ «ավելի բարձր տոկոսադույքների աճող ակնկալիքներն ազդել են նեդրողների տրամադությունների վրա»:

Ոսկու գինը դոլարով առաջին եռամսյակում իջել է 10 տոկոսով: Աշխարհում ոսկու հանույթն աճել է 4 տոկոսով (մինչեւ 851 տոննա), շուկայում ընդհանուր առաջարկը նվազել է 4 տոկոսով: «Վերջին չորս տարում Չինաստանում՝ աշխարհում ոսկու խոշորագույն արտադրող երկրում, հանույթի ծավալը նվազել է: Նա կարող է տեղը զիջել Ռուսաստանին, որտեղ ոսկու հանույթը վրեջին տարիներին ավելացել է: Ենթադրաբար աճը կշարուակվի, քանի որ առաջիկա տարիներին շահագործման կհանձնվեն Ռուսաստանի մի քանի խոշոր նախագծեր»,- նշում է WGC-ն իր հաշվետվությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս