Աստղագետները Տիեզերքում նոր մոլորակ են հայտնաբերել
Հարավային Քվինսլենդի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի ավստրալացի աստղագետները հայտարարել են նոր մոլորակի հայտնաբերման մասին: Երկնային մարմինն արդեն ստացել է TOI-1431b անվանումը: Ըստ Cnet հրատարակության, այն գտնվում է Երկրից 490 լուսային տարի հեռավորության վրա:
«Սրանք տաք մոլորակների շատ հազվագյուտ տեսակներ են: Այնտեղ ոչ մի կենդանի օրգանիզմ չի գոյատևի»,- նշել է աստղաֆիզիկոս Բրեթ Ադիսոնը:
Հետազոտողները հայտնում են, որ մոլորակը չափսերով երեք անգամ գերազանցում է Յուպիտերին, իսկ մթնոլորտն այնտեղ տաքանում է` հասնելով ռեկորդային 2700 աստիճան ցելսիուսի: Գիշերը ջերմաստիճանը 2300 աստիճան է: Դա պայմանավորված է նրանով, որ մոլորակն իր առանցքի շուրջ պտտվում է երկուսուկես օրվա ընթացքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը