Բաժիններ՝

Էդուարդ Մարկարովը այսուհետ կաշխատի «Նոա»-ում

Հայկական ֆուտբոլի լեգենդ Էդուարդ Մարկարովը այսուհետև կաշխատի «Նոա» ֆուտբոլային ակումբում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Փորձառու և մասնագիտական խորհուրդներով մեր նախագահին կօգնի լեգենդար ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը՝ հանդես գալով որպես խորհրդատու:

Էդուարդ Մարկարովը եղել է լեգենդար «Արարատ»-ի կազմում և երեւանյան թիմի հետ դարձել ԽՍՀՄ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ տիրացել ԽՍՀՄ գավաթին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930