
Հայտնի է դարձել Խորվաթիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման անցկացման վայրը

Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա Վելիկա Գորիցա քաղաքում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Խորվաթիայում: Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը:
Հանդիպումը կկայանա Վելիկա Գորիցայի քաղաքային մարզադաշտում։ Աշխարհի գործող փոխչեմպիոններն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն այդ մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին: