Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ոստիկանության ծառայողը տեղում մահացել է

Ապրիլի 29-ին, ժամը 07:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան – Գետափ ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «Opel Astra G» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1992 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել լճափին․ ուղևորը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության ծառայող էր, աշխաում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանունա գխավոր վարչության ոստիկանոյն Մարունու բաժանմունքում։

Տեսանյութեր

Լրահոս