Աշխարհում աճել է հակաբիոտիկների նկատմամբ դիմադրականությունը դրանցով COVID-ի բուժման պատճառով. ԱՀԿ

Աշխարհում հակամանրէական պատրաստուկների նկատմամբ դիմադրականությունն աճել է այն հիվանդների կողմից այդ դեղորայքի ակտիվ գործածության պատճառով, որոնք վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Միասնական առողջություն» VI միջազգային գիտաժողովում:

«Համավարակի ժամանակ արդեն այժմ մենք տեսնում ենք, որ հակաբիոտիկային դիմադրականությունն ավելի ու ավելի է աճում կորոնավիրուսով հիվանդների բուժան արդյունքում,- ասել է նա:- Մենք պետք է կատարենք գիտական հետազոտություններ, որպեսզի աշխարհին օգնենք պայքարելու այդ համաճարակի դեմ, մշակենք ճկուն մոտեցում եւ պարզեցնենք պայքարն ապագա համաճարակների դեմ»:

Վույնովիչը հավելել է, որ հակամանրէական պատրաստուկների նկատմամբ դիմադրականությունն սպառնում է արդի աշխարհին, քանի որ արգելակում է նոր վարակների տարածման դեմ պայքարին:

«ԱՀԿ-ի երկների ներկայացուչությունների գլխավոր նպատակն է իրազեկել բնակչությանը հակաբիոտիկային դիմադրականության հարցում, այդ թեման գտնվում է երկրների ղեկավարության, մասնագետների ուշադրության կենտրոնուսմ, մենք պետք է համակարգենք մեր ջանքերը՝ կանգնեցնելու համար պատրաստուկների նկատմամբ կայունության տարածումը»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս