Բաժիններ՝

Բացիկներ Երևանից. քաղաքի խորհրդանիշը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը Երևանի հրաշալիքներից մեկն է:

Շենքի ներկայությունը քաղաքին հաղորդում է ինտելեկտուալ հմայք, այն դարձնում է գրավիչ տարիքային բոլոր խմբերի համար. տարեցները, մասնավորապես կանայք, հիշում են իրենց երիտասարդությունը՝ ձմռանը, շենքի ներսում՝ նախասրահում, երկարաճիտ կոշիկները բարձրակրունկներով փոխելն ու փայլփլուն քարերով զարդարված պայուսակներով սրահ մուտք գործելը (տատիկիս հիշողություններից), երիտասարդները գնում են ժամադրության, իսկ փոքրերը խաղում են շենքի բակում՝ սպասելով այնտեղ մուտք գործելու հասունությանը:

Լուսանկարը և տեքստը՝ Անի Գաբուզյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930