Թիմի ներսում Նիկոլ Փաշինյանին փոխարինող չեն փնտրում. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է չշփվել լրագրողների հետ։

Երբ ամիսը մեկ անգամ ԱԽ խոսնակն  անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հայտնվում է խորհրդարանի այս կամ այն միջանցքում, լրագրողներն առիթից օգտվելով՝ փորձում են հարցեր ուղղել խորհրդարանական երկրի ԱԺ ղեկավարին, սակայն նա բոլոր հարցերը թողնում է անպատասխան։

Այսօր էլ այդ օրն էր. Արարատ Միրզոյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ Նիստերի դահլիճի մոտով գնում էր աշխատասենյակ, լրագրողները հետաքրքրվեցին՝ թիմի ներսում Նիկոլ Փաշինյանին փոխարինող փնտրո՞ւմ են, ինչին  ԱԺ նախագահը չափազանց կարճ, բայց գոնե պատասխան տվեց. «Ոչ»։

Այլ հարցերի նա չպատասխանեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930