«Յուվեն» ու Ռայոլան քննարկել են Մխիթարյանի տրանսֆերը
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայի մեկ այլ թիմում:
Ինչպես հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրներին, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան «Յուվենթուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ քննարկել է հնարավոր անցումը:
Թուրինցիները Ռայոլային բարձրաձայնել են իրենց առաջարկը և առաջիկա շաբաթների ընթացքում պատասխան են ակնկալում Մխիթարյանից:
Միևնույն ժամանակ, «Ռոման» բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ, որը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս ամռանը: Ենթադրվում է, որ հենց այս տարբերակը, այլ ոչ թե «Յուվե» տեղափոխվելը, ավելի նախընտրելի է թվում Մխիթարյանի համար:
Այս մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի առաջնության 29 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան