
Նեյմարի պայմանագրի հարցը լուծված է

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ քննարկում է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցը:
«Մենք բանակցություններ ենք վարում ՊՍԺ-ի հետ: Ճնշում չկա, հարցը գրեթե կարգավորված է:
Ես լարվածություն չեմ զգում: Ես իսկապես երջանիկ եմ այստեղ»,- ասել է բրազիլացի RMC Sport-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր պայմանագրով Նեյմարը տարեկան կստանա 30 միլիոն եվրո:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը դարձել է 6 գոլի հեղինակ, որոնցից 3-ը՝ 11 մետրանոցից։
Սիրարփի Աղաբաբյան