Բաժիններ՝

ՊՍԺ-ն վստահ է, որ ոչ մի թիմ չի շրջանցի իր առաջարկը Մեսսիի համար

ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

Ըստ TNT Sports բրազիլական հրատարակության լրագրող Մարսելո Բեհլերի, փարիզցիները արգենտինացուն առաջարկում են պայմանագիր «2+1» սխեմայի համաձայն, իսկ գործարքի ֆինանսական մասը գնահատվում է՝ որպես անհասանելի այլ ակումբների համար:

Միևնույն ժամանակ, նրանց առաջարկի կարևոր կետը Չեմպիոնների լիգայում վերջերս գրանցված հաջողություններն են՝ ակումբը եզրափակիչ է դուրս եկել մրցաշարի վերջին խաղարկությունում։ Իսկ այս տարի արդեն խաղում է կիսաեզրափակչում՝ պայքարից դուրս մղելով «Բարսելոնային»։

Բեհլերը նշում է, որ «Բարսան» ինքը դեռ չի հասկացել, թե որքան է Մեսսիին վճարելու հնարավորությունը, քանի որ կորոնավիրուսային համաճարակը զգալի բացասական ազդեցություն է ունեցել թիմի ֆինանսական վիճակի վրա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան ուղիներ է փնտրում աստղեր ստորագրելու համար՝ ավագին համոզելու ակումբի մրցունակության մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս