
Ընդամենը երկու կանոն, որոնք ընդմիշտ կփոխեն ձեր անձնական կյանքը

Երբ խոսքը անձնական կյանքում երջանկության մասին է, չկան համընդհանուր չափորոշիչներ: Այնուամենայնիվ, Cluber-ը ներկայացնում է երկու կանոն, որոնք ամրապնդում են հարաբերությունները և երջանկացնում զուգընկերներին:
Կանոն առաջին. հարաբերությունները պետք է թեթև լինեն:
Հարաբերություններն առաջին իսկ րոպեից պետք է թեթև լինեն: Մարդը, ում ասես վաղուց ճանաչում եք առաջին իսկ րոպեներից, ավելի համապատասխան է Ձեզ:
Կանոն երկրորդ. հարաբերությունները պետք է երջանկություն պարգևեն:
Այս կանոնը նույնպես ապացույցի կարիք չունի: Հենց որ հարաբերությունները դադարեցին ուրախություն պարգևել, դադարեցրեք դրանք:
Մի ընտելացեք արցունքներին և նյարդային բղավոցներին: Թողեք երկար խոսակցությունները, նախատինքը, մեղադրանքները: Դա նորմալ չէ: Դա դժոխքի ճանապարհն է: Հենց որ ուրախությունն անհետանում է հարաբերություններից, դրանք դառնում են անօգուտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը