
Մահացել է Շահեն Հարությունյանը

Կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Շահեն Հարությունյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ խորին ցավակցություններ հայտնելով Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Շահեն Հարությունյանը ծնվել է 1951 թվականին: 1998 թվականից աշխատում էր Վանաձորի Հովահննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Խաղացել է «Ալխո», «Ախ, փարիզուհիներ, փարիզուհիներ», «Աշնան արև», «Ծաղկած դեղձենի», «Գիշատիչների խնջույքը», «Լինում է, չի լինում», «Հրադադար», «Արքա Լիր», «Բժիշկ Այբոլիտ», «Քառասուն օր համբառնալուց առաջ» ներկայացումներում: