
Լապորտան կստորագրի շատ աստղերի՝ Մեսսիին պահելու համար

«Բարսելոնան» մտադիր է թիմում պահել հարձակվող Լիոնել Մեսսիին:
Ակումբի նախագահ Ժոան Լապորտան նախապատրաստում է արգենտինացու պայմանագիրը 2 տարով՝ ևս մեկը երկարացնելու տարբերակով, հայտնում է ESPN-ը:
«Բլաուգրանան» ի վիճակի չէ 33-ամյա խաղացողին վճարել իր ներկայիս աշխատավարձը՝ տարեկան շուրջ 75 միլիոն եվրո, և ցանկանում է խաղացողին առաջարկել համեմատաբար երկար պայմանագիր՝ աշխատավարձի նախնական կրճատումը փոխհատուցելու համար:
Միևնույն ժամանակ, Լապորտան շարունակում է միջոցներ որոնել Էրլինգ Հոլանդի կամ Նեյմարի պես աստղային ֆուտբոլիստների ձեռքբերումը ֆինանսավորելու համար՝ համոզելու Մեսսիին, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսան» մրցունակ կլինի:
Սիրարփի Աղաբաբյան