
Հնդկաստանի հիվանդանոցում հրդեհ է բռնկել

Վերակենդանացման բաժանմունքի առնվազն 13 հիվանդ է զոհվել Հնդկաստանի Մահարաշթրայի նահանգի հիվանդանոցում բնկած հրդեհի հետեւանքով: Ապրիլի 23-ին այդ մասին հայտնել է ANI լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալնեով՝ բռնկումը տեղի է ունեցել հիվանդանոցում, որտեղ բուժում էին ստանում կորոնավիրուսային վարակով մարդիկ: Մնացած հիվանդներին տեղափոխել են մերձակա բժշկական հիմնարկություններ: Հրշեջներին երկու ժամ է պահանջվել կրակը մարելու համար: Պատահարի պատճառները պարզվում են: Ապրիլի 21-ին նահանգի մի այլ հիվանդանոցում տեղի է ունեցել թթվածնի արտահոսք, ինչը հանգեցրել է 22 հվանդների մահվան, որոնք միացված են եղել թոքերի արհեստական օդափոխման ապարատներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: