
Հակառակորդը կրակոցներ է արձակել Ստեփանակերտի բնակելի տան եւ Շոշ, Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ

Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել:
Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ:
Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է: Կարինե Մունչյանը պատմեց, որ ինքը տանը չի եղել, տանն այդ ժամանակ ամուսինը՝ Խաչատուրն ու երկու երեխաներն են եղել: Խաչատուրը զինվորական է:
Ընտանիքը մինչ պատերազմն ապրում էր Շուշիում: Պատերազմից հետո նրանք տեղափոխվել էին Ստեփանակերտ՝ վարձով ապրելու: 4 օր առաջ էլ նախկին հասցեից տեղափոխվել են Վաղարշյան փողոցի վրա գտնվող տուն: