
«Նիկոլին հատկապես նյարդայնացրել է այն, թե ինչպես է ժողովուրդը Սյունիքում դիմավորել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին». Արամ Գաբրիելյանով

Ինչպես ինձ տեղեկացնում են Փաշինյանի շրջապատի իմ աղբյուրները, Նիկոլն ԱԱԾ-ին ու ոստիկանությանը հրամայել է անհապաղ ձերբակալել Վահե Հակոբյանին ու նրա կողմնակիցներին:
Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը:
«Ուժայինները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը վերադառնա Երևան՝ վախենալով իսկական ժողովրդական բունտից: Սակայն Նիկոլը պահանջում է ձերբակալել բոլորին, ովքեր իրեն հայհոյել են: Նրան հատկապես նյարդայնացրել է այն, թե ինչպես է ժողովուրդը Սյունիքում դիմավորել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին»,- գրել է Արամ Գաբրիելյանովը:
Ի դեպ, 168.am-ի տեսախցիկն արձանագրել էր այն դրվագը, երբ Նիկոլ Փաշինյանը 18 մեքենաների ուղեկցությամբ Սյունիքից վերադառնում էր Երևան:
Պատրաստեց 168.am-ը