«Սա կարող էր լինել աշխարհի լավագույն մրցաշարը, բայց ոչ»․ Անյելի
«Յուվենթուսի» նախագահ, Սուպերլիգայի փոխնախագահ Անդրեա Անյելին շարունակել է այն գաղափարը, որ նախագիծն անհնար կլինի առանց անգլիական վեց ակումբների մասնակցության:
«Ես դեռ համոզված եմ այս նախագծի գեղեցկության, այն արժեքի մեջ, որը կարող է բերել ֆուտբոլային համակարգին: Այս մրցաշարը կարող է լինել լավագույնը աշխարհում, բայց ոչ:
Չեմ կարծում, որ այս նախագիծը դեռ գործում է: Վեց թիմից բաղկացած մրցաշար անհնար է»,- ասել է Անյելին:
Ավելի վաղ Եվրոպական Սուպերլիգայից դուրս գալու մասին հայտարարել էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը» և «Տոտենհեմը»: Այսօր նախագծից հրաժարվեցին նաև «Ատլետիկո» Մադրիդը և «Ինտերը»։
Սիրարփի Աղաբաբյան