
«ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն մեր հակառակորդներն են»․ Անյելի

«Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելին, ով զբաղեցնում էր Սուպերլիգայի փոխնախագահի պաշտոնը, խոսել է ժամանակակից ֆուտբոլում ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի դերի մասին:
«ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն աշխատում են մեր իրավունքների հետ կապված, վաճառում են դրանք, որոշում են, թե ինչպես վերաբաշխել եկամուտը և կառավարել մեզ: Նրանք մեր հակառակորդներն են:
ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ահռելի եկամուտներ են ստանում մեր խաղացողներից, բայց դրանք ճգնաժամի ընթացքում մեզ չօգնեցին:
Նրանք ստիպված կլինեն ընտրել. Կա՛մ նրանք են մեզ ղեկավարում, կա՛մ նրանք հանդիսանում են առևտրի խթանողներ»,- ասել է Անյելին:
Սիրարփի Աղաբաբյան