Դեպքը տեղի է ունեցել 21-րդ դարում, ժողովրդավարական հռչակած ՀՀ-ում. սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին. Վահրամ Սահակյան
«Հազարավոր հանդիսատեսների, մտավորականների կողմից դիտված, սիրված եւ գնահատված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ապրիլի 19 եւ 20-ին կայանալիք ներկայացումները չեղարկելու համար՝ հանցավոր կերպով զանգահարել եւ սպառնալլով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին՝ կնշանակի դա արել են թատրոնին վերադաս հիմնարկությունից։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է թատերագիր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանը։
«Դա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։
Այդ առիթով, ես նամակներ եմ ուղարկել նախարարին եւ նրա տեղակալներին, որպեսզի նրանք պատասխանեն, թե կոնկրետ իրենցից ո՞վ է դա արել։
Վահրամ Դումանյան,
Արայիկ Խզմալյան
Արթուր Մարտիրոսյան
Ժաննա Անդրեասյան
Կարեն Գիլոյան
Կարեն Թռչունյան
Եթե մեկ ժամվա ընթացքում կոնկրետ պատասխան չստացա՝ ուրեմն այս խայտառակության համար պատասխանատու են վերը նշված անձինք կամ անձանցից մեկը։
Հիշեցնում եմ, որ ներկայացում արգելելու դեպքը տեղի է ունեցել ոչ թե նացիստական Գերմանիայում, ոչ թե Ստալինյան ռեժիմի օրոք եւ ոչ էլ Հյուսիսային Կորեայում։
Դեպքը տեղի է ունեցել 21-րդ դարում, ժողովրդավարական հռչակած ՀՀ-ում. չեղարկվել է հայրենասիրական ներկայացում։
Մինչեւ դատական գործընթաց սկսելը՝ ես այս ամենի մասին տեղյակ կպատեմ այսօր՝ հեռուստատեսային ալիքներով եւ համացանցով։ Բացի մեր փաստաբաններից՝ գործին կցվում են նաեւ երկու ֆրանսիացի փաստաբաններ։
Արա Խզմալյան, որը չի պատասխանում զանգերին
https://www.facebook.com/ara.khzmalyan.5
Թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյան՝
https://www.facebook.com/marianna.mkhitaryan.3
Նա ստանալով զանգ՝ չեղարկել է ներկայացումը, դրանով վնասել հազարավոր հանդիսատեսների։
Ժամը 14-ին կրկին կմանրամասնեմ իրավիճակը»։