Պարզվում է՝ Ջհանգիրյանը չունի գիտական աստիճան, հետևաբար գիտնական համարվել չի կարող. Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարձրագույն որակավորման կոմիտեի պաշտոնական կայքի «ՀՀ գիտական աստիճանաշնորհման հետ առնչություն ունեցող մարդիկ» բաժնում որևէ հիշատակում չկա Գագիկ Ջհանգիրյանի, նրա գիտական աստիճանի, գիտական թեմայի մասին և այլն։ Նա յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ է ընտրվել որպես իրավաբան գիտնական, սակայն պարզվում է, որ նա չունի գիտական աստիճան, հետևաբար գիտնական համարվել չի կարող։

Ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող լինել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ոչ միային 65 տարին լրացած լինելու հանգամանքով, այլև օրենսդրությանը չհամապատասխանող այլ հանգամանքներով։ Բայց նա այսօր ոչ միայն ԲԴԽ անդամ է, այլև, որպես տարիքով ավագ դատավոր, ժամանակավորապես ստանձնել է ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930