Գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցվում են կոմունալ և բնակարանային ծախսերը, տեղափոխման ծախսերը, աշխատավարձի հավելավճար է տրամադրվում 30 տոկոսի չափով
Սիրելի մանկավարժներ, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին ակտիվ kadrer.emis.am կայքում։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Կարող եք ուսումնասիրել, կայքի միջոցով դիմել։ Հիշեցնեմ, որ գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցվում են կոմունալ և բնակարանային ծախսերը, տեղափոխման ծախսերը, աշխատավարձի հավելավճար է տրամադրվում 30 տոկոսի չափով։
Թափուր տեղեր կան Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերի նման համայնքներում, գրեթե բոլոր առարկաներից»,- գրել է նա։