Բաժիններ՝

Եզրափակչի առաջին խաղում «Լես Ֆոքսես»-ը հաղթեց «Երևան Բասկետ»-ին. կանանց առաջնություն

Հայաստանի բասկետբոլի կանանց կանոնավոր առաջնության եզրափակիչ շարքի առաջին խաղում մրցեցին «Լես Ֆոքսես»-ը և «Երևան Բասկետ»-ը:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախկին «Միկա» մարզահամալիրում կայացած խաղի բոլոր քառորդներում առավելությունը «Լես Ֆոքսես»-ի կողմն էր, որը կարողացավ պահպանել մինչև խաղավարտը և հաղթանակ տոնել` 67:49 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Նարինե Գյոկչյանը (Երևան Բասկետ), ով վաստակեց 25 միավոր։
Հանդիպումները կլինեն մինչև 2 հաղթանակ: Մյուս հանդիպման օրը դեռևս հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս