Բաժիններ՝

Օբամեյանգը մալարիայով է վարակվել Գաբոնի ազգային հավաքականում

«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն ասել է, որ մալարիայով է վարակվել Գաբոնի ազգային թիմում խաղալիս:

«Ողջույն բոլորին, շնորհակալություն հաղորդագրությունների և զանգերի համար: Ցավոք, ես մալարիայով հիվանդացա, երբ մի քանի շաբաթ առաջ Գաբոնում խաղում էի ազգային հավաքականում: Այս շաբաթ մի քանի օր հիվանդանոցում եմ անցկացրել, բայց ամեն օր ինձ շատ ավելի լավ եմ զգում:

Շնորհակալություն գերազանց բժիշկներին, ովքեր այդքան արագ հայտնաբերեցին վիրուսը և անմիջապես սկսեցին բուժել: Վերջին երկու շաբաթների ընթացքում ես ինձ շատ լավ չէի զգում, բայց ավելի ուժեղ կլինեմ, քան երբևէ»,- գրել է Օբամեյանգը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս