Բաժիններ՝

ՊՍԺ-ն ցանկանում է հայտարարել Նեյմարի նոր պայմանագրի մասին «Սիթիի» հետ խաղերին ընդառաջ

«Բարսելոնա» տեղափոխությունը կրկին հետաձգվում է։

ՊՍԺ-ն մոտ է հարձակվող Նեյմարի հետ նոր պայմանագիր կնքելուն:

Ֆրանսիական ակումբը ցանկանում է հայտարարել 29-ամյա բրազիլացու հետ պայմանագրի երկարաձգման մասին Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ:

Կողմերը նոր համաձայնագրի հիմնական մանրամասների շուրջ համաձայնության եկան փետրվարին: Վերջերս ակումբը խաղացողի հետ քննարկել է վճարումների կառուցվածքը, ինչպես նաև բոնուսների չափը:

Նեյմարի նոր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականը, գրում է GFFN-ը՝ հղում անելով L’Équipe-ին:

Այս մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է Լիգա 1-ի 13 խաղ՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս