
«Ոչ միայն սևամորթները պետք է խոսեն ֆուտբոլում ռասիզմի մասին, և ոչ միայն գեյերը՝ հոմոֆոբիայի մասին»․ Ռապինո

ԱՄՆ կանանց հավաքականի ավագ Մեգան Ռապինոն խոսել է ֆուտբոլում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերության մասին:
«Մենք պայքարում ենք հավասար ներդրումների, հավասար հնարավորությունների, թիմերի հավասար ռեսուրսների համար: Ես Մեսսիի նման աշխատավարձ չեմ խնդրում: Սա հեռու է իրականությունից:
Եթե պատանեկան ֆուտբոլում ունենայինք նույն մարզման ծրագրերը, գովազդային նույն հնարավորությունները, ապա կարելի էր խոսել կանանց ֆուտբոլի աճի մասին: Մենք տեսանք, որ ստացված ներդրումներից հետո ակումբների և ֆուտբոլիստների մակարդակը վերջին 4-5 տարիների ընթացքում աճել է:
2019 թվականի աշխարհի գավաթը հիանալի օրինակ է: Եվ միակ պատճառն այն է, որ մենք մեծ աղմուկ բարձրացրինք:
Ոչ միայն սևամորթ ֆուտբոլիստները պետք է խոսեն ռասիզմի մասին, ոչ միայն գեյերը պետք է խոսեն հոմոֆոբիայի մասին, ոչ միայն կանայք պետք է խոսեն անհավասար վարձատրության մասին: Մենք բոլորս պատասխանատվություն ունենք»,- ասել է Ռապինոն Radio Montecarlo-ի եթերում:
Սիրարփի Աղաբաբյան