
ՊՍԺ-ն սկսել է հետաքրքրվել Ռոնալդոյով․ հնարավոր է փոխանակում

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենթուսից»:
Պորտուգալացու առաջնահերթությունը «Ռեալ» վերադառնալն է, բայց մադրիդյան ակումբն ավելի շատ կենտրոնացած է նոր տրանսֆերային այլ նպատակների վրա:
Միևնույն ժամանակ, ՊՍԺ-ն հետաքրքրված է 36-ամյա խաղացողով, հաղորդում է As-ը: «Յուվենթուսը» պատրաստ է բաց թողնել Ռոնալդուին և ՊՍԺ-ի հետ բանակցությունների դեպքում կփորձի կազմակերպել հարձակվողի փոխանակումը փարիզցիների հարձակվողներ Մաուրո Իկարդիի և Մոիսե Քինի հետ:
Ա Սերիայի 27 խաղերում Ռոնալդուն դարձել է 25 գոլի հեղինակ և գլխավորում է Ա Սերիայի ռմբարկուների ցուցակը:
Սիրարփի Աղաբաբյան