110 միլիոն դրամ՝ ԿԳՄՍՆ-ին՝ «Լոֆթ» և 5 այլ կենտրոնների հետ ժամանցային միջավայրեր ձևավորելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները:
Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ դեռ նախորդ տարի 6 կենտրոններ մասնակցել են դրամաշնորհային մրցույթի և շահել են դրամաշնորհներ նշված ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար, սակայն հայտնի պատճառներով դրանք չեն իրագործվել՝ COVID-ի, ապա՝ պատերազմի պատճառով․
«Առաջարկվում է Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրել «Լոֆթ» կենտրոնին, իսկ մարզային մնացած 5 կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրերը, որոնք շահել են նախորդ տարի: Ընդհանուր գումարը մոտ 110 մլն դրամ է կազմում»:
Մանրամասները՝ տեսանյութում